Զավեն Անդրիասյանը Կավալա օփենում կիսեց 1-2-րդ հորիզոնականները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հունաստանի շախմատային միջազգային մրցաշարում կիսեց 1-2-րդ տեղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանում ավարտվեց Կավալա օփեն միջազգային մրցաշարը,որին մասնակցում էր 110 շախմատիստ 20 երկրից:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էինգրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը:
Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և Պլատ Վոյցեխի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Անդրիասյանը գրավեց երկրորդ հորիզոնականը:
Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Սիրանուշ Ղուկասյանն արժանացավ երրորդ մրցանակին: