Միջազգային

Մյանմայում սողանքի հետևանքով  զոհերի թիվը գերազանցել է 50-ը

1 րոպեի ընթերցում

Մյանմայում սողանքի հետևանքով  զոհերի թիվը գերազանցել է 50-ը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 51 մարդ է զոհվել Մյանմայի արևելքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով, տեղեկացնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով փրկարարներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, սողանքն սկսել է շարժվել տեղատարափ անձրևներից, որոնք արդեն մի քանի օր է, տեղում են տարածաշրջանում։ Մոն նահանգում փլվել է մոտ 30 տուն, ավելի քան 80 մարդ անհետ կորել է, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։

Ավելի վաղ հաղորդվել է 41 զոհվածի մասին։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, կիրառվում են կյանքի նշաններ ցույց տվող հատուկ դետեկտորներ։

Լուսանկարը՝ focus.uа

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում