Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը


ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney ընկերությունը որոշել Է նկարահանել «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերի ռեմեյքները: Ինչպես հայտնել Է The Hollywood Reporter պորտալը, Disney-ի գլխավոր տնօրեն Բոբ Այգերը պատմել Է, որ վերագործարկումը նաեւ կվերաբերի «Թուլակամի օրագիրը» եւ «Մեծածախով Էժան Է» ֆիլմերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Fox-ի ստեղծագործությունների ժողովածուով՝ մեր հարթակները համալրելու համար»,- հեռախոսով ասել Է Այգերը լրագրողներին: Ինչպես նշել Է հրատարակությունը, ֆիլմերը մատչելի կլինեն Disney+-ի առայժմ չգործարկված սթրիմինգային հարթակում: Ներկայում պարզ չԷ, թե կինոնկարներն ինչ տեսքով կհայտնվեն Էկրանին, որպես լիամետրաժ ֆիլմեր, թե հեռուստասերիալներ: Disney+ հարթակի գործարկումը պլանավորված Է նոյեմբերի 12-ին: Ամսական բաժանորդագրությունն օգտատերերի վրա կնստի 7 դոլար: Ավելի վաղ Disney ընկերությունը ձեռք Է բերել 20th Century Fox կինո- եւ հեռուստաստուդիան, ինչպես նաեւ մի քանի հանրաճանաչ կինոպատումների, այդ թվում՝ «Իքս մարդիկ», «Ավատար» եւ «Սիմփսոները» ֆիլմերի իրավունքը, ինչպես նաեւ Fox հեռուստացանցի մի շարք կաբելային ալիքներ, ներառյալ National Geographic-ը, եւ բաժին Hulu ստրիմինգային ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ