1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի բազկամարտիկները չորս մեդալ են նվաճել Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում

Գեղարքունիքի բազկամարտիկները չորս մեդալ են նվաճել Ստեփանակերտում ընթացող 
Համահայկական խաղերում

ԳԱՎԱՌ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի թիմերի մարզիկներն արդեն առաջին մեդալներն են նվաճել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում:

Ինչպես   «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, բազկամարտի  ձախ ձեռքի մրցումներում  գեղարքունիքցի բազկամարտիկները երեկ նվաճել են երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:  «Մարտունու մարզադպրոցի սան, վերինգետաշենցի Ազատ Սրապյանը մինչեւ 70 կիլոգրամ , Վարդենիսի մարզադպրոցի սան Վարդան Խաչատրյանը մինչեւ 90 կիլոգրամ  եւ զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը 90 ու ավել կիլոգրամ  քաշային կարգերում նվաճել են արծաթե մեդալներ, իսկ վերինգետաշենցի Էսմիրա Բեյբությանը բավարարվել է բրոնզե մեդալով: Նույն մարզիկներն աջ ձեռքի մրցումներում դուրս են եկել եզրափակիչ եւ պայքարում են առաջին եւ երկրորդ տեղերի համար: Այնպես որ, մենք այսօր նոր մեդալների ակնկալիք ունենք: Երեկ մրցաշարը հաղթանակով են սկսել նաեւ Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը եւ մեր չորս շախմատիստները»,-տեղեկացրեց Գեղամ Չարվադարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]