Վարդենիս համայնքում հայտնի են «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի հաղթողները
2 րոպեի ընթերցում

2025 թվականի մարտի 26-ին Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլը։
Մրցաշարի ընթացքին հետևել են Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ, Վարդենիսի Ռ․ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցի աշխատակազմը, մարզիչներ։
Պայքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբի՝ 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերը և 2-րդ տարիքային խմբի՝ 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված դպրոցական հավաքական թիմերը։
1-ին տարիքային խմբի՝ 5-9-րդ դասարաններում սովորող դպրոցականների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վանևանի միջնակարգ դպրոցի, երրորդ տեղը՝ Ծովակի միջնակարգ դպրոցի թիմը։
Երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող դպրոցականների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վանևանի միջնակարգ դպրոցի, երրորդ տեղը՝ Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի թիմը։
Համայնքային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը կմասնակցեն մրցաշարի մարզային փուլի մրցումներին։
Խոսրով Խլղաթյան