Հասարակական

Վանեցյանը հերքեց Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու հրահանգի մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Վանեցյանը հերքեց Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու հրահանգի մասին լուրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն լուրերը, թե հրահանգ կա կոծկել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները դադարեցված են) գործը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցին Վանեցյանն անդրադարձավ օգոստոսի 6-ին` Արցախում լրագրողների հետ զրույցում:

«Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում, այդ գործով քննությունն իրականացվում է: Եթե չեմ սխալվում՝ հայտարարվել է գործի ավարտ, ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար: Գործը գնում է հրապարակային փուլ, այդ ժամանակ ամբողջի մասին կիմանաք»,- ասաց Վանեցյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում