Հասարակական

Դիլիջան-Գոշավանք ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 8 մարդ հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Դիլիջան-Գոշավանք ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 8 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը օգոստոսի 3-ին ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկության` 8 մարդ հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:

Դիլիջանի բժշկական կենտրոնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ տուժածների թվում են մանկապարտեզներից մեկի աշխատակիցները:

Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն` «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և, առաջ ընթանալով, հայտնվել ձորակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում