Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող 

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել Իսպանիայում կայացած միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Տրես Կանտոս քաղաքում ավարտվեց Սիուդադ դե Տրես Կանտոս միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 100 շախմատիստ 12 երկրից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Գրիգորյանը նաև 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Գրիգորյանը Իսպանիաում խաղաց նաև մեկ այլ՝ Կամպուս Օուրենս միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 67 շախմատիստ 7երկրից: Այս մրցաշարում Գրիգորյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստեր Պերես Գոնսալեսի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գրիգորյանը հայտնվեց 3-րդ հորիզոնականում:

Մրցաշարի հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած գրոսմայստեր Մարիուս Մանոլեչեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում