«Ինեկոբանկ»-ը հովանավորում է «Սևան Ստարտափ Սամիթ 2019»-ը
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինեկոբանկ»-ը հուլիսի 19-ին հայտարարեց Հայաստանում ստարտափ ոլորտին աջակցող նախաձեռնության մասին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ինեկոբանկ»-ից, բանկը կաջակցի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի կայացմանն ու հանդես կգա որպես «Big Battle»-ի հովանավոր:
Մասնակցելով «Սևան Ստարտափ Սամմիթ 2019» - ին և ներկայանալով որպես հովանավոր՝ Բանկը նպատակ ունի աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարական գաղափարների կայացմանն ու զարգացմանը Հայաստանում։
«Ինեկոբանկը բարձր է գնահատում Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, որը նպաստում է երկրում ոլորտի զարգացմանը, բիզնես գործընթացների առաջխաղացմանն ու տնտեսական աճին։ Այսօր, հովանավորելով «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա համաժողովը և հանդես գալով Big Battle հովանավոր անվանակարգում՝ Ինեկոբանկը նպաստում է նորարարական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ կառույցների զարգացմանը՝ ապահովելով համագործակցության և աճի հարթակ, իսկ լավագույն գաղափարներին ու լուծումներին տրամադրում է օժանդակություն՝ հետագա կատարելագործման նպատակով», - նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է. «Սևան Ստարտափ Սամմիթն արդեն դարձել է տարածաշրջանային ամենասպասված ստարտափ հավաքը։ Ամեն տարի մենք նպատակ ունենք ներգրավել ավելի շատ շահառուների։ Ուրախ ենք հայտարարել Ինեկոբանկի հետ համագործակցության մասին և հույս ունենք, որ այն շարունակական կլինի»:
«Սևան Ստարտափ Սամմիթ» - ը կազմակերպվում է 2016 թվանակից և միտված է ստարտափերի և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիներ ստեղծելուն: Այս տարի սամմիթին մասնակցելու համար դիմել են շուրջ 1000 ստարտափ, 200-ից ավելի ծրագրավորողներ, իսկ հրավեր են ստացել շուրջ 100 մենթորներ և բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից:
«Սևան Ստարտափ Սամմիթ 2019» - ը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սևանի ազգային պարկում:
Ինեկոբանկի մասին
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում