Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը, ժամը 19:00-ի դրությամբ, վերականգնվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից;

Հուլիսի 10-ի ժամը 12:49-ի սահմաններում Հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ:

Ժամը 12:49-ից 14:30-ն ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 830 ահազանգ՝ կապված վթարային անջատումների, վերելակներում արգելափակված, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի կայարաններում արգելափակված քաղաքացիների և գազի ազդանշանային սարքերի միացման վերաբերյալ:

Անմիջապես մետրոպոլիտենի կայարաններ են ուղարկվել օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ՝տեղում մասնակցելու տարհանման աշխատանքներին:

Պարբերաբար կապ է հաստատվել ՀԱԷԿ-ի, էլեկտրական ցանցերի, մետրոպոլիտենի, երկաթգծի ավագ կարգավարների, կարևորագույն օբյեկտների, Երևանք աղաքի Կառավարման կենտրոնի և մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնների օպերատիվ հերթապահների հետ:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններ են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների մեկական մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկու օպերատիվ խումբ:

Ժամը 13:30-ի դրությամբ՝ մետրոպոլիտենում գտնվող բոլոր քաղաքացիները տարհանվել են:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am