1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Ոսկե ծիրան»-ում ներկայացված «Օլեգ» ֆիլմն անդրադարձել է միգրացիոն խնդիրներին

«Ոսկե ծիրան»-ում ներկայացված «Օլեգ» ֆիլմն անդրադարձել է միգրացիոն 
խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անհատի անձնական դրամայի միջոցով միգրացիոն տարբեր խնդիրներ արծարծող Լատվիայի, Լիտվայի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Օլեգ» ֆիլմը ներառվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոնկարի ռեժիսորը Յուրիս Կուրսիետիսն է, իսկ գլխավոր դերակատարը` Վալենտին Նովոպոլսկին:

«Ֆիլմը նկարահանելիս  կարևորել ենք դեռահասի տղամարդ դառնալու գործընթացը: Դեռ վաղ ժամանակներից տղաները գիտեին, թե ինչ քայլեր պետք է անել կյանքում իսկական տղամարդ լինելու համար: Մեր օրերում, հատկապես որոշ եվրոպական երկրներում, այդ հարցի վերաբերյալ մոտեցումները փոխվել են: Չկա որևէ պահ, երբ հասկանաս, որ  դու այսուհետև տղամարդ ես, պատասխանատու քո արարքների համար: Դա իմ հերոսի կարևոր խնդիրներից մեկն էր»,-հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նովոպոլսկին:

Նրա խոսքով` ֆիլմն անմիջական կապ ունի նաև միգրացիայի, ստրկության հետ:

«Ես չէ, որ պետք է ձեզ պատմեմ միգրացիայի մասին, բայց  խոստովանում եմ, որ իմ ընկերներից շատերն են լքում երկիրը: Ժամանակին երկրից հեռացել են նաև ծնողներիս ընկերները: Գուցե բոլոր փոքր երկրները ձգտում են լավ ապրել ու հաճախ ստրկանում են այդ նպատակով»,-ասաց Նովոպոլսկին:

Կինոնկարը ներկայացնում է մեր օրերի Բելգիան: Գլխավոր հերոսը` Օլեգը,  լատվիացի երիտասարդ մսագործ է: Նա Բրյուսել է եկել՝ հույս ունենալով  ավելի լավ վարձատրություն ստանալ մսի կոմբինատում: Գործընկերոջ դավաճանությունից հետո նրա փորձառությունը կարճ է տևում: Օտար երկրում միայնակ Օլեգը շուտով ընկնում է լեհ հանցագործ Անջեյի լծի տակ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]