Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում մեկնարկեց  «Հայացք: Լեհաստան» ծրագիրը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում մեկնարկեց  «Հայացք: 
Լեհաստան» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը Ադամ Միցկևիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կյանքի կոչեց  «Հայացք: Լեհաստան» ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագրի բացումն ազդարարվեց հուլիսի 8-ին  լեհական հետպատերազմական կինոյի նշանավոր գործիչ Վոյցեխ Հասի «Կլեփսիդրայի առողջարանը» ֆիլմի ցուցադրությամբ:

Ցուցադրությանը զուգահեռ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Վոյցեխ Հասի կինոպաստառների ցուցահանդեսը

«Լեհական  ծրագրի միջոցով մշակութասեր հանրությանը ներկայացնում ենք մեր կինոարվեստի լավագույն նմուշները, իսկ «Կլեփսիդրայի առողջարանը» ֆիլմը գլուխգործոց է ոչ միայն Լեհաստանում, այլև ամբողջ աշխարհում: Մարտին Սկորսեզեն այն համարում է աշխարհի կինեմատոգրաֆի ադամանդներից մեկը»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության ներկայացուցիչ Մարեկ Ռեսզուտան:

Նա շեշտեց, որ ֆիլմում նկարահանվել է  լեգենդար դերասան, երաժիշտ, գրող,  Լեհաստանի ազգային արժեք Յան Նովիցիկին, որն ավելի քան  250 տարբեր ստեղծագործությունների հեղինակ է:

Նովիցկին, որը ներկա էր ծրագրի մեկնարկին, խոստովանեց, որ առաջին անգամ է Հայաստանում, և մինչ այս պահը մեր երկիրը ճանաչել է կոնյակի միջոցով: «Ասում են, որ ես 250 տարբեր ֆիլմերի ստեղծող եմ: 200-ը կարելի է մի կողմ դնել, բայց մնացյալ հիսունն իսկապես հաջողված են»,- հումորով ասաց նա:

Նրա խոսքով` եթե այդ 250  ֆիլմը ջնջեին ու թողնեին միայն «Կլեփսիդրայի  առողջարանը» ֆիլմը, նա իրեն հաջողակ կհամարեր ստեղծագործական կյանքում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիրները, գնահատելով Նովիցիկիի մեծ ավանդը համաշխարհային կինոյումնրան հանձնեցին «Փարաջանովյան թալեր» հեղինակավոր մրցանակը: Նովիցկին ասաց, որ շատ զգացված է ու շնորհակալ ուշադրության համար:

Ծրագրի շրջանակում անցկացվելու են միջոցառումներ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար: Այն ընդգրկում է ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը  լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերն են և ժամանակակից լեհական կինեմատոգրաֆի նմուշներ:

Վոյցեխ Հասի «Հրաժեշտներ» ֆիլմի վերականգնված տարբերակի առաջին ցուցադրությունը տեղի կունենա Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]