Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Նոտր Դամ տաճարի վերակառուցման համար 38 մլն եվրո նվիրատվություններ են հանգանակել. RTL

Նոտր Դամ տաճարի վերակառուցման համար 38 մլն եվրո նվիրատվություններ են հանգանակել. RTL

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստավածամոր տաճարի վերկառուցման համար պատասխանատու հիմնադրամների միջոցների ծավալն այս պահին կազմում Է 38 միլիոն եվրո: Հուլիսի 8-ին այդ մասին հայտնել Է Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին RTL ռադիոկայանի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն, ինչ մենք փաստացի ստացել ենք, գնահատվում Է 38 միլիոն եվրո»,- ասել Է Օպետին՝ հավելելով, որ «դա կազմում Է հայտարարված վճարների 10 տոկոսը»:

«Սա այն Է, ինչ մենք այսօր ունենք, բայց ես կարծում եմ, որ գումարն ավելի մեծ կլինի»,- հավելել Է նա: Պաշտոնապես Նոտր Դամ տաճարի վերակառուցման նվիրատվությունների հանգանակումը կատարում են չորս կազմակերպություններ՝ «Ազգային հուշարձանների կենտրոնը» (Centre des monuments nationaux), «Նոտր Դամի հիմնադրամը (La fondation Notre Dame), «Ժառանգության հիմնադրամը» (Fondation du patrimoine) եւ «Ֆրանսիայի հիմնադրամը»(Fondation de France): Այդ հիմնադրամների հղումները զետեղված են Ֆրանսիայի կառավարության կայքի հատուկ բաժնում: Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը կայացել Է հունիսի 15-ին: Ժամերգությունը, որին մասնակցել Է 30 մարդ, տեղի Է ունեցել տաճարի ոչ մեծ մատուռում, որը չի վնասվել կրակից: Անվտանգության նպատակով բոլոր ներկաները շինարարական սաղավարտներ են դրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am