Տնտեսություն

Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank

2 րոպեի ընթերցում

Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ կասես, եթե ասենք, որ Rocket Line-ը հիմա արդեն ավելի երկար է, քան դու սպասում էիր։ Այո-այո, մենք անում ենք ամեն հնարավոր բան, որ դու ունենաս ամենահարմարավետ պայմանները քո առօրյա վճարումների համար։

Եվ այսպես, Rocket Line-ն արդեն հասանելի է 60 ամսով, իսկ սա նշանակում է, որ դու կարող ես վայելել գնումներդ ցանկացած պահի՝ վճարումը կատարելով ավելի ուշ, ավելի հարմար ժամկետում։

Ընդ որում՝ մինչև 6 ամիս ժամկետ ընտրելու դեպքում Rocket Line թվային ապառիկը կարելի է մարել անգամ ամենավերջին պահին՝ ժամկետի վերջում, իսկ 9-ից մինչև 60 ամիս ժամկետի դեպքում գործում են ամսական հավասարաչափ մարումները։

Տեսնել, թե ինչ սահմանաչափ է քեզ հասանելի, կարելի է Idram&IDBank հավելվածի գլխավոր էջում կամ IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներում։

Ուզում ենք պարզապես հիշեցնել, որ Rocket Line թվային ապառիկը հասանելի է բոլոր այն վաճառակետերում, ուր առկա է Իդրամով վճարելու հնարավորություն, այսինքն՝ շուրջ 21․000 վաճառակետերում և 1000-ից ավելի առցանց խանութներում ու կայքերում, իսկ Rocket Line 0%-ը հասանելի է ավելի քան 8800 առևտրային կետերում, որտեղ դու կարող ես կատարել քո գնումները և չմտահոգվել անգամ տոկոսադրույքի մասին՝ հետագայում վճարելով ճիշտ նույն գումարը, որքան օգտագործել ես, և ոչ մի դրամ ավելի։

Որտե՞ղ կարելի է վճարել Rocket Line 0%-ով․ այս հարցի պատասխանը կարող ես ստանալ՝ անցնելով հղումով ու ծանոթանալով վաճառակետերի աճող ցանկին։

Մեզ մնում է պարզապես հաճելի գնումներ մաղթել քեզ ու հիշեցնել, որ միշտ կարող ես թույլ տալ քեզ ավելին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում