Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում 3000-ով ավելացել է

Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում 3000-ով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կենսաթոշակառուների թիվը նախորդ տարի ավելացել է 3000-ով: Այդ թվում աճել է տարիքային կենսաթոշակ ստացողների թիվը, նվազել հաշմանդամության կենսաթոշակառուներինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
«Սոցիալական պաշտպանության ոլորտում ամենախոշորը Աշխատանքային կենսաթոշակներ ծրագիրն է: Կենսաթոշակների մասով ծախսը կազմել է ավելի քան 218 մլրդ դրամ: 2018-ին արձանագրվել է կենսաթոշակառուների թվաքանակի աճ, որը վերջին տարիներին կրում է շարունակական բնույթ, փոխկապակցված է ժողովրդագրական իրավիճակի միտումների հետ: 2018-ին նրանց քանակն աճել է շուրջ 3000-ով, ավելացել է տարիքային կենսաթոշակառուների քանակը,դրան զուգահեռ նվազել է հաշմանդամության կենսաթոշակառուների քանակը»,-ասաց փոխնախարարը:
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանուր ծախսերը 2018-ին կազմել են 416 մլրդ դրամ, սակայն նախարարության միջոցով իրականացված փաստացի ծախսը կազմել է շուրջ 351 մլրդ դրամ: Դրանից համակարգի պահպանման ծախսերը կազմել են 4.1 մլրդ դրամ, իսկ 347 մլրդ դրամը ծախսվել է նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]