Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն են հայտնել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները

  Հայաստանում ներդրումներ անելու ցանկություն են հայտնել Ղազախստանի հայ 
համայնքի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Հանրապետության հայկական համայնքի ներկայացուցիչները ՀՀ Ազգային ժողովի հայ-ղազախական բարեկամական խմբի անդամներին հայտնել են Հայաստանում ներդրումներ անելու ցանկության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց բարեկամական խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Մենք հանդիպեցինք նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտեղ կային շատ հաջողված ձեռնարկատերեր, որոնք ուզում են Հայաստանում որոշակի ներդրումներ կատարել, և այս առումով մենք պետք է ապահովենք այդ ներդրումները կատարելու պայմանները»,- ասաց Մելքումյանը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Մելքումյանը նշեց, որ ներդրումները նախատեսվում են ճանապարհաշինության և շինարարության ոլորտներում:

«Ում հետ, որ հանդիպել ենք, խոսել են ճանապարհաշինական ոլորտի և ընդհանրապես շինանյութերի արտադրության վերաբերյալ, որովհետև այդ մարդիկ Ղազախստանում զբաղված են այդ բիզնեսով, ուղղակի ուզում են հայրենիքում ևս ներդրումներ կատարել: Առաջիկայում ես նախաձեռնում եմ օրենքի նախագիծ, որով պետք է կարողանանք ոչ միայն արտաքին ներդրողների, այլև մեր երկրում գտնվող համաքաղաքացիների համար, ովքեր ներկայացնում են ներդրումային ծրագրեր, ունենանք մեկ պատուհանի օրենքով ամրագրված աջակցության կոնկրետ ինստիտուտ, որը ներդրումների ներգրավման համար կսահմանի իրավունք և պատասխանատվություն այդ ներդրումների ճակատագրի նկատմամբ»,- նշեց Միքայել Մելքումյանը:

ԱԺ Հայ-ղազախական բարեկամական խումբը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան է այցելել մայիսի 21-24-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]