Հասարակական

ՀՀ կառավարությունն ինտենսիվ աշխատանքներ է տանում ՀՀ-ում առկա չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունն ինտենսիվ աշխատանքներ է տանում ՀՀ-ում առկա չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ինտենսիվ աշխատանքներ է տանում երկրում առկա չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա կառավարությունում շատ մեծ ինտենսիվությամբ այս խնդրի վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել: Այստեղ ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծենք, զուտ իրավական է, որպեսզի քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներ տեղի չունենան, և այստեղ նրանց իրավունքները լիարժեքորեն պաշտպանվեն»,- ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում