Հասարակական

ԱԺ անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները կփոխարինվեն նորերով

2 րոպեի ընթերցում

ԱԺ անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները կփոխարինվեն նորերով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի անցակետերում անվտանգության ապահովման նպատակով տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները կփոխարինվեն նորերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ աշխատակազմիղեկավար-գլխավորքարտուղարՏիգրան Գալստյանը:

Նրա խոսքով՝ սարքերը հին են և անընդհատ խափանվում են: «Արտադրությունից դուրս եկած են անգամ այդ ռենտգեն սարքերի պահեստամասերը»,-ասաց նա:

Ռենտգենային զննող չորս սարքավորումներ ձեռք բերելու համար 85 մլն դրամ կպահանջվի:

Գալստյանը հերքեց նաև այն լուրերը, որ այդ սարքերից մեկը տեղակայված է լինելու ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մուտքի մոտ: «ԱԺ նախագահի մուտքի մոտ տեղադրվելու է միայն կամարը, ռենտգեն սարքը այլ տարածքի համար է նախատեսված: Սուտ է նաև այն տեղեկատվությունը,որ իմ տեղակալը զենք է անցկացրել շենք: Դրանք ընդամենը քննարկումներ են»,-հավելեց նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահի գործողումների քանակին՝ Գալստյանն ասաց, որ հրավերները բավական շատ են: «Այդ հրավերներից ընտրվում է այն մասը, որն անհրաժեշտ է խորհրդարանական դիվանագիտության, պետության համար»,-ասաց նա՝ հավելելով, որ գործողումների քանակն այս տարի ավելացել է նախորդ տարվա համեմատ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում