Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդիպում կունենա Չինաստանի նախագահի հետ

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդիպում կունենա Չինաստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում:

Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության  հետ: «Հանդիպում կունենամ Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Նաև կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդեն հայ-չինական հարաբերություններին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]