Քաղաքականություն

Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել  Միացյալ Նահանգների հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը փորձում է նոր մակարդակի հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղափոխությունից մեկ տարի անց հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ԱՄՆ հետ հարաբերություններն, ըստ էության, մայիսի 7-ին սկսվեցին նոր ֆորմատով՝ աշխատանք, որը կոչվում է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն:

«Մենք յուրաքանչյուր հարաբերություններում ակնկալում ենք, որ մեր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին, իսկ ՀՀ-ն այսօր նոր կարգավիճակ ունի: Հայաստանն այսօր առաջատար ժողովրդավար երկիր է և մենք բոլոր հարաբերություններում պիտի հենվենք այս իրողության վրա»,-ասաց վարչապետը:

Ամուլսարին անդրադառնալով՝ Փաշինյանն ընդգծեց, որ խնդիրը ազգային շահին համապատասխան լուծում կստանա:

Լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ առաջիկայում հանդիպումներ սպասվում են, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդ մասին տվյալներ չունի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում