Հասարակական

Հայաստանում նվազել են անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում նվազել են անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում 2019 թվականի առաջին եռամսյակում նվազել են 16-ով՝ համեմատած 2018 թվականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«2018 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է անչափահասների նկատմամբ բռնության 49, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 33 դեպք: Դրանցից՝ ֆիզիկական բռնության դեպքերը 2018-ին՝ 22-ն են, իսկ 2019-ին՝ 10-ը: Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները 2018 թվականի առաջին եռամսյակում եղել են 19-ը, 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 14-ը»,- նշեց Դուրյանը:

Նրա խոսքով՝ ընտանիքում անչափահասի նկատմամբ բռնության դեպքը եղել է ծեծը, որպես հանցատեսակ: 2018 թվական հունվար-մարտ ամիսներին եղել է 2, իսկ 2019 թվականին՝ 1 դեպք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում