Հասարակական

Երևանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ժամանակին

2 րոպեի ընթերցում

Երևանից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ժամանակին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, որտեղ վթար էր տեղի ունեցել, թռիչքներն ու վայրէջքները մայիսի 6-ին իրականացվել են առանց ուշացումների: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ մայիսի 6-ին «Շերեմետևո» օդանավակայանից վերջին ինքնաթիռը «Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել ժամը առավոտյան 05:55-ին: «Դեպի Մոսկվայի օդանավակայան այսօր վերջին թռիչքն իրականացվել է 07:40-ին: Բոլոր չվերթներն իրականացվել են ժամանակին»,-նշեց նա:

«Շերեմետևո» օդանավակայանի պաշտոնական կայքի համաձայն՝ չվերթվերն իրականացվում են չվացուցակի համաձայն, սակայն կան որոշակի ուշացումներ:

Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել«Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։ Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 37-ը փրկվել են: 41 մարդ զոհվել է: «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում