Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն բողոքարկել է ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ որոշումը

ԱԱԾ-ն բողոքարկել է ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանի կալանքի ժամկետը 
չերկարաձգելու վերաբերյալ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարաձգելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաև գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը և դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել պարոն Ադյանին: Մենք ներկայումս բողոքարկել ենք վերաքննիչ դատարան ու կսպասենք դատարանի որոշմանը»,- ասաց Վանեցյանը:

Ապրիլի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Ադյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանի կալանքի ժամկետը լրանում էր այսօր: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունն այսօր բողոք է ներկայացրել:

Ապրիլի 25-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանն ազատ է արձակվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից:

Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետևանքներ, և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Ավելի վաղ ազատ են արձակվել սույն քրեական գործի շրջանակում կալանավորված ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը և նրանց օժանդակող «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը:

Ապրիլի 18-ին այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am