1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսպանիայի երեք քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Իսպանիայի երեք քաղաքում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին 
նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Բարսելոնա, Վալենսիա և Տոլեդո քաղաքներում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակում ապրիլի 24-ին, նախատեսված են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես, Բարսելոնայում ժամը 19:00-ից սկսած խաչքարի հարևանությամբ (Avenida de l' Estadi 67) տեղի կունենա մոմավառության արարողություն: Վալենսիայում ժ. 18:00-ին Միսլատայի «Կենաց Խաչ» հուշարձանի մոտ տեղի կունենա մոմավառություն և խնկարկում: Իսպանիայում ՀՀ դեսպանության անձնակազմը և բոլոր ցանկացողները Տոլեդոյում (Pasillo Borbón-Lorenzana de la Biblioteca Regional de Castilla-La Mancha) ներկա կգտնվեն «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսին»,- նշված է հաղորդագրությունում:

Իսպանիայի 34 քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դրանցից 7-ը շրջկենտրոններ են, իսկ երկուսը՝ Վալենսիան ու Մերիդան, մարզկենտրոններ։ Իսպանական 5 մարզ` Բասկերի երկիրը, Կատալոնիան, Բալեարները, Նավարան և Արագոնը ևս ճանաչել են ցեղասպանությունը և հորդորել կենտրոնական իշխանությանը՝ հետևել իրենց օրինակին։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Հայ ժողովրդի կոտորածը որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի պաշտոնապես դատապարտել և ճանաչել են Ավստրիան, Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Գերմանիան, Դանիան, Իտալիան, Լեհաստանը, Լիբանանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Կանադան, Կիպրոսը, Հունաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Չեխիան, Չիլին, Պարագվայը, Ռուսաստանը, Սլովակիան, Վատիկանը, Վենեսուելան, Ֆրանսիան:

1915 թվականի մայիսի 24-ի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համատեղ հայտարարությունից հետո Օսմանյան կայսրությունը որոշում ընդունեց, որով ճանաչում և դատապարտում էր հայերի կոտորածը և դրվում էր ոճրագործներին մահվան դատապարտելու հարցը: 1921 թվականին, թուրքական ազգային շարժումը ներում շնորհեց մեղավոր ճանաչվածներին։ Այնուհետև թուրքական կառավարությունները որդեգրեցին Հայոց ցեղասպանության փաստն ընդունելուց հրաժարվելու, այն մերժելու քաղաքականությունը:

Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2002, 2002, 2015), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն:

Հայոց ցեղասպանությունը տարածքային ինքնակառավարման մարմիններից ճանաչել են Ավստրալիայի 2 նահանգ, Արգենտինայի 2 նահանգ, Կանադայի 3 քաղաք, Շվեյցարիայի 2 կանտոն, Մեծ Բրիտանիայի Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, Իտալիայի 36 քաղաքային խորհուրդներ, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգային խորհրդարանը և ԱՄՆ 49 նահանգ:

Հայերի ցեղասպանության ընդունումը պաշտոնապես պարտադիր պայման չէ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու համար, բայց որոշ հեղինակներ կարծում են, որ Թուրքիան պետք է կատարի այդ քայլը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]