Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխություններից հետո օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխություններից 
հետո օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված՝ Սահմանադրական փոփոխություններից հետո «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցն Ազգային ժողովում ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

«Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է: Նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Թե սահմանադրական օրինականության տեսանկյունից, թե սահմանադրության 6-րդ հոդվածի անմիջական գործունեությունն ապահովելու տեսանկյունից, այս օրինագծերը շատ կարևոր են՝ չնայած, որ տեխնիկական բնույթ են կրում»,- ասաց Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]