Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ 
պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործադիրին առաջարկում է լիազորել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

«Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել ոստիկանության կողմից կոնկրետ պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը, ինչի համար նախ և առաջ անհրաժեշտ է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով Կառավարությանը հստակ լիազորություն վերապահել սահմանելու պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը եւ վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը»,- ասաց Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]