Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Շրի Լանկայում պայթյուններից զոհվածների թիվը հասել Է 290-ի. Hindustan Times


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկա կղզի-պետությունում ապրիլի 21-ին իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 290-ի, վիրավորների թիվը շուրջ 500 Է: Ապրիլի 22-ին այս մասին հայտնել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ: Ավելի վաղ Շրի Լանկայի News 1st նորությունների պորտալը հայտնել Էր պայթյունների շարքի 262 զոհերի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապրիլի 21-ին մի շարք պայթյուններ են որոտացել եկեղեցիներում զատկի արարողությունների ժամանակ, հյուրանոցներում, ինչպես նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգու մոտ եւ Դեմաթագոդայի շրջանում: Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում եղել են Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, ՉԺՀ-ի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: Պայթյուններին մեղսակցության կասկածանքով ձերբակալվել Է 13 մարդ: Ոստիկանությունը նաեւ հայտնաբերել Է մի բեռնատար, որը կարող Էին օգտագործել հարձակումների ժամանակ: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ ահաբեկչական գործողությունների հետ կարող Է առնչություն ունենալ տեղի «Թաուհիդ ջամաաթ» արմատական խմբավորումը: Ահաբեկչության հետաքննությամբ կզբաղվի հատուկ կոմիտեն, որը կարգադրել Է ստեղծել երկրի նախագահ Մայթրիփալա Սիրիսենան: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Երկրի դպրոցներն ու համալսարանները մնում են փակ, պլանավորված պետական քննությունները հետաձգվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ