Հասարակական

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնում է ԱԱԾ-ի կողմից Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնում է  ԱԱԾ-ի կողմից Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին գրասենյակից:

«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում»,-ասված է գրասենյակից ուղարկված հաղորդագրությունում:

«Արմենպրես»-ն ԱԱԾ-ից փորձում է ճշտել տեղեկությունը:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիրկատարողՄիհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀքրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում