Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Նշվել են այն քաղաքները, որոնց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճել Է տասը տարվա ընթացքում

Նշվել են այն քաղաքները, որոնց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճել Է տասը տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն ավելի արագ Է մեծանում, քան աշխարհի ցանկացած այլ քաղաքի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Lonely Planet-ը:

Բրիտանական հետազոտական ընկերության մասնագետները վերլուծել են Google Trends-ի ինտերնետ-հարցումների վիճակագրությունը եւ պարզել, թե 2019 թվականին որ ուղղություններն են սկսել ճանապարհորդների շրջանում զգալիորեն ավելի մեծ ժողովրդականություն վայելել 2009 թվականի համեմատությամբ:

Պարզվել Է, որ Բուդապեշտն այն քաղաքն Է, որի նկատմամբ հետաքրքրությունն ամենից ավելի Է մեծացել՝ տասը տարվա ընթացքում՝ 87 տոկոսով: Երկրորդ տեղում Սեուլն Է: Հարավկորեական մեգապոլիսի տուրիստական հնարավորություններով 79 տոկոսով ավելի շատ մարդիկ են սկսել հետաքրքրվել: Ցուցակի երրորդ տեղում Կոպենհագենն Է. տասնամյակի ընթացքում ճանապարհորդների կողմից այս քաղաքի վերաբերյալ հարցումների թվաքանակն աճել Է 68 տոկոսով:

Նաեւ առաջին հնգյակում հայտնվել են Թել-Ավիվը եւ Վարշավան: Դատելով որոնողական հարցումներից՝ տասը տարվա ընթացքում ամենից ավելի՝ 170,5 տոկոսով, աճել Է ճանապարհորդների հետաքրքրությունը Ֆիլիպիններում հանգստանալու նկատմամբ: Ցուցակի հաջորդ տեղերում են՝ Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Ղազախստանը եւ Նիդեռլանդները: Որոնողական հարցումներում Եգիպտոսի, Թունիսի, Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տուրիստական օբյեկտների հիշատակումների հաճախականությունը նվազել Է:

Ուսումնասիրությունը ցույց Է տվել նաեւ, որ 2009 թվականի համեմատությամբ 2019 թվականին մարդիկ սկսել են ավելի հաճախ դիտարկել ճանապարհորդությունների հնարավորությունը հեռավոր վայրեր՝ Հարավարեւելյան Ասիա, Հնդկաստան եւ Մերձավոր Արեւելք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am