Միջազգային

Յունկերը խոստացել Է «չանհետանալ» Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո

1 րոպեի ընթերցում

Յունկերը խոստացել Է «չանհետանալ» Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավարի Ժան-Կլոդ Յունկերը հավաստիացրել Է, որ իր պաշտոնը թողնելուց հետո չի անհետանա «եվրոպական պեյզաժից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Յունկերի եւ նրա գլխավորած Եվրահանձնաժողովի կազմի մանդատը կավարտվի այս տարվա աշնանը:

«Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել ընտրություններում, որովհետեւ որոշում եմ ընդունել չնորացնել իմ մանդատը: Ոմանք ափսոսում են դրա համար, մյուսներն ասում են, թե ես կանհետանամ եվրոպական պեյզաժից: Ես չեմ անհետանա: Որովհետեւ ես խորապես արմատակալած եմ այն բանում, ինչ անում Է Եվրոպան»,-ապրիլի 9-ին հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում: ԵՄ-ում առաջատար քաղաքական ուժից՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունից» (ԵԺԿ), ԵՀ-ի նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուն Եվրախորհրդարանում ԵԺԿ-ի խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում