Միջազգային

Սահակաշվիլին Զելենսկու հաղթանակի դեպքում կվերադառնա Ուկրաինա, բայց որեւիցե պաշտոն չի զբաղեցնի

1 րոպեի ընթերցում

Սահակաշվիլին Զելենսկու հաղթանակի դեպքում կվերադառնա Ուկրաինա, բայց որեւիցե պաշտոն չի զբաղեցնի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ Է Վլադիմիր Զելենսկու հաղթանակին Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ ցանկանում Է վերադառնալ այդ երկիր ու վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փաստորեն Ուկրաինայում հեղափոխություն տեղի ունեցավ: Առանց որեւիցե կասկածի, երկրորդ փուլում կհաղթի Վլադիմիր Զելենսկին»,- հայտարարել Է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա հայտնել Է, որ ընտրություններում Զելենսկու հաղթանակի դեպքում մտադիր Է վերադառնալ Ուկրաինա: «Ես պաշտում են Ուկրաինան, անպայման կվերադառնամ եւ կվերականգնեմ Ուկրաինայի քաղաքացիությունը»,- ասել Է Սահակաշվիլին:

Նրա խոսքով՝ ինքը մտադիր չԷ որեւիցե պաշտոն զբաղեցնել Ուկրաինայում, նույնիսկ վարչապետի պաշտոնը, եթե իրեն դա առաջարկեն, բայց պատրաստ Է «լուրջ օգնություն» ցույց տալ:

«Իմ հետագա պլանները կապված են Վրաստանի հետ»,- հայտարարել Է Սահակաշվիլին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում