Միջազգային

Պերուում առնվազն 20 մարդ Է զոհվել ավտոբուսի բռնկման հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Պերուում առնվազն 20 մարդ Է զոհվել ավտոբուսի բռնկման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի կենտրոնական մասում առնվազն 20 մարդ Է զոհվել, եւս յոթը՝ տուժել ավտոբուսի բռնկման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հայտնել Է El Comercio թերթը:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել կիրակի երեկոյան Լիմա կենտրոնական տարածաշրջանի Սան Մարտին դե Պորեսի շրջանում: Կրակը բռնկել Է երկհարկանի ավտոբուսում, որը գտնվում Էր ավտոկայարանում: Բռնկումը տեղի Է ունեցել փոխադրամիջոցի հետնամասում, ահա թե ինչու երկրորդ հարկում գտնվող մարդիկ չեն կարողացել ցած իջնել ու դուրս գալ: Յոթ ուղեւորների հաջողվել Է դուրս պրծնել այրվող ավտոբուսից, նրանց հասցրել են մերձակա հաիվանդանոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում