Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Վիեննայում ավարտվեց

  Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Վիեննայում ավարտվեց

ՎԻԵՆՆԱ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. այն տևեց 3 ժամ 15 րոպե:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը չպատասխանեց լրագրողների հարցերին: Հյուրանոցի մոտ նրան սպասում էին հայկական համայնքի ներկայացուցիչներ: Նրանք ողջունեցին վարչապետին ու լուսանկարվեցին նրա հետ:

Հանդիպումն անցկացվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մասնակցում էին նաև միջնորդներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը:

Հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 14:00-ին: Սկզբում տեղի են ունեցել ընդլայնված կազմով շփումները, ապա երկու երկրների ղեկավարները մնացել են փակ դռների հետևում, հետո կրկին նրանց միացել են միջնորդները:

Հանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝ շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է:

Փաշինյանն Ավստրիայի մայրաքաղաք է մեկնել մարտի 28-ի երեկոյան: Ծրագրված են նրա հանդիպումները Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ: Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում մարտի 29-ին տեղի կունենա նաև Փաշինյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վիեննայում անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումն առաջինն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինչ այդ կայացել է երեք ոչ պաշտոնական հանդիպում: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]