Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Ապրիլ

Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա ռազմական ներկայությունը Վենեսուելայում. Բոլթոն


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել Է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա զինվորականների միջամտությունը մոլորակի արեւմտյան կիսագնդի գործերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Միացյալ Նահանգները չի հանդուրժի, որ թշնամական օտարերկրյա զինվորականները միջամտեն արեւմտյան կիսագնդի երկրների ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարության, անվտանգության եւ օրենքի գերակայության ձեռքբերմանը: Վենեսուելացի զինվորականները պետք Է բռնեն երկրի ժողովրդի կողմը»,- գրել Է նա Twitter-ում: Բոլթոնը նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ը «պարենամթերք ու դեղորայք Է ուղարկում Վենեսուելա՝ այնտեղ ատոմային ռմբակոծիչներ ու հատուկ նշանակության ուժեր ուղարկելու փոխարեն՝ կոռումպացված դիկտատորին աջակցելու համար»:

«Ռուսաստանը պետք Է աշխատի միջազգային հանրակցության հետ վենեսուելական ժողովրդին օժանդակելու համար»,- ընդգծել Է Դոնալդ Թրամփի խորհրդականը: Ավելի վաղ հաղորդվել Է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի երկու փոխադրական ինքնաթիռների Կարակաս ժամանելու մասին, որոնք տեղ են հասցրել ռազմատեխնիկական մասնագետների ու բեռներ: Ամերիկյան պետությունների կազմակերպությունում (ԱՊԿ) դեմ են հանդես եկել Վենեսուելայի տարածքում ռուս զինվորականների ներկայությանը: ԱՊԿ-ում գտնում են, որ Վենեսուելայում նման ռազմական ներկայությունը սահմանադրական չԷ, որովհետեւ հավանության չի արժանացել երկրի Ազգային ժողովի կողմից, որը վերահսկում Է ընդդիմությունը: Կազմակերպությունում, որը բազավորված Է Վաշինգտոնում, Նիկոլաս Մադուրային չեն ճանաչում Վենեսուելայի օրինական նախագահ եւ օժանդակում են իրեն ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմադիր Խուան Գուայդոյին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ