Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սեպտեմբերի 2-ին՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը»,-գրել է Պապիկյանը: