Սպորտ

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Հայաստանի լեռնադահուկավազքի հավաքականի Աշոտ Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջատար Աշոտ Կարապետյանը Թուրքիայում ընթացող միջազգային վարկանիշային մրցաշարի ոլորավայրէջքի ձևում գրավեց երկրորդ տեղը, նվաճեց արծաթե մեդալ` առաջատարին զիջելով ընդամենը 2.54 վայրկյան։

Մրցաշարին մասնակցում են նաև լեռնադահուկորդներ Արսեն Ղազարյանը, Հարություն Հարությունյանը, Ժիրայր Առաքելյանը և Մայիս Եղիազարյանը։

Մարտի 17-ին կմեկնարկեն կրկին ոլորավայրէջք ձևում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում