Հասարակական

Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը

1 րոպեի ընթերցում

Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Նրանք բողոքում են Օպերայի հարակից տարածքների սրճարաններն ապամոնտաժելու քաղաքապետարանի որոշման դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մի խումբ քաղաքացիներ նստել են ճանապարհին, ինչի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Ոստիկանությունը փորձում է քայլեր ձեռնարկել փողոցն ազատելու և երթևեկությունը վերականգնելու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են. Սրճարանների աշխատակիցները շարունակում են փակ պահել փողոցը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել սրճարաններն ապամոնտաժելու որոշումը, քանի որ այն կյանքի կոչելու դեպքում իրենք զրկվելու են աշխատանքից:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում