Միջազգային

Բրիտանացի պատգամավորները հրաժարվեցին կոշտ Brexit-ից

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի պատգամավորները հրաժարվեցին կոշտ Brexit-ից

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները դեմ են քվեարկել առանց Բրյուսելի հետ գործարքի Եվրամիությունից երկրի դուրս գալուն: Քվեարկության ընթացքը հեռարձակել Է BBC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ տարբերակը մերժել Է 321 պատգամավոր, 278 խորհրդարանական պաշտպանել Է նախաձեռնությունը: Քվեարկությունն անցել Է ազատ ձեւաչափով. կուսակցությունները հաձնարարականներ չԷին տվել իրենց անդամներին, թե նախաձեռնություններից որի օգտին տան իրենց ձայնը: Մարտի 14-ին կկայանա նոր քվեարկություն, որի արդյունքում որոշում կընդունվի ԵՄ-ից դուրս գալը հետաձգելու մասին: Ընդսմին, ինչպես ճշտել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, խոսքը կվերաբերի Brexit-ի ժամկետի միայն ոչ մեծ հետաձգմանը: Այդ տարբերակը հնարավոր կլինի սոսկ այն դեպքում, եթե մարտի ընթացքում հավանություն տրվի Եվրամիության հետ գործարքին:

Ավելի վաղ բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը DPA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Եվրամիությունը կուսումնասիրի հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավոր հետաձգման հիմքերը: «Մենք կպարզենք, թե ինչ հիմքեր են ներկայացնելու դրա վերաբերյալ»,-ասել Է նա: Եվրակոմիսարը հույս Է հայտնել, որ այդ հետաձգումը կօգնի Լոնդոնի հետ համաձայնության գալ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը: Քվեարկության ընթացքում, որը մարտի 12-ին կայացել Է Համայնքների պալատում, 391 պատգամավոր մերժեց համաձայնագրի նախագիծը, որը խորհրդարանի ստորին պալատ Էր մտցրել վարչապետ Թերեզա Մեյը, այն պաշտպանել Է 242 պատգամավոր: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ներկայում պլանավորված Է մարտի 29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում