Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն 
զուգահեռ. Յոհաննես Հան

ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այն կարծիքին է, որ  Հայաստանին աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանը հայտարարեց մարտի 5-ին Բրյուսելում՝ աշխատանքային այցով այնտեղ գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսում:

Լրագրողի այն հարցին, թե Հայաստանում հեղափոխության երկրորդ փուլն է սկսվել՝ տնտեսական հեղափոխությունը, և հանձնակատարը համագործակցության ի՞նչ եզրեր է տեսնում Հայաստանի հետ՝  հաշվի առնելով նաև «ավելին ավելիի դիմաց» նրա որդեգրած սկզբունքը, Յոհաննես Հանը պատասխանեց. «Մենք հիմա միասին՝ մեր թիմով, դիտարկում ենք, թե որոնք են ամենահրատապ ծրագրերը, բայց պետք է լինեն տարբեր ծրագրեր, մենք չենք կարող ընդայմենը մի բան անել և անտեսել մյուսները, պետք է միասին զուգահեռ տանենք»։

Վկայակոչելով Նիկոլ Փաշինյանին՝ հանձնակատարը մանրամասնեց, որ Հայաստանը մեկ շաբաթ առաջ ներկայացրել է ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրերի մասին, և կողմերը եկել են համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ բիզնես հատվածին աջակցությանը: Ըստ Հանի՝ այդ նպատակին է ծառայում արդեն ստեղծված արդյունքներից մեկը, որի շրջանակում եվրոպական ֆինանսական միջոցներով հայկականական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրոընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխարժեքի ռիսկերը վերացվեն:

Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատարը գտնում է, որ բացի տնտեսականից, Հայաստանին անհրաժեշտ է տրամադրել  ենթակառուցվածքների զարգացմանը միտված աջակցություն: «Այդ պատճառով է, որ  փոխկապակցությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում»,- պարզաբանեց Յոհաննես Հանը՝ հավելելով, որ Էներգետիկ արդյունավետությունը ևս մի հարց է, որը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում ոչ այնքան արդյունաբերության ոլորտում, որքան փոքր և միջին ձեռնարկությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]