Սպորտ

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը հաղթել է Բուլղարիայի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը հաղթել է Բուլղարիայի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամատի Հայաստանի հավաքաանի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հաղթեց Բուլղարիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչում միայն 50 վայրկյանում 8։0 հաշվով հաղթեց Ճապոնիայի ներկայացուցչին: Մաքսիմն առաջին մեդալը նվաճեց այս տարի:

Ավելի վաղ՝ Հայաստանի մեկ այլ մարզիկ՝ Սարգիս Քոչարյանը 82 կգ քաշում դարձավ բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում