Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Եգիպտոսը Աֆրիկյան միության նախագահության տարում կփորձի հայկական ապրանքները ներկայացնել աֆրիկյան շուկային

Եգիպտոսը Աֆրիկյան միության նախագահության տարում կփորձի հայկական 
ապրանքները ներկայացնել աֆրիկյան շուկային

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Բահգատ Դիսուկին հայտնում է, որ Եգիպտոսն այս տարի Աֆրիկյան միության նախագահողն է լինելու և կփորձի հայկական ապրանքները աֆրիկյան մյուս պետություններին ներկայացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս տարի՝ 2019 թ. Եգիպտոսը Աֆրիկյան միության նախագահողն է: Եվ մենք կարող ենք աֆրիկյան շուկան հայկական ապրանքների համար ևս բացել: Եգիպտոսը պետք է կենտրոն լինի, որ հայկական ապրանքները աֆրիկյան պետություններին ներկայացնենք»,-ասաց դեսպանն ու հավելեց՝ դա օգտակար կլինի երկու երկրների համար:

Դեսպանը նաև նշեց՝ մեկ ամիս է, ինչ դեսպան է Հայաստանում, և հանդիպել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ՝ հասկանալու, թե Հայաստանն ինչի կարիք ունի և ինչ կարող է առաջարկել Եգիպտոսին: Այն ապրանքների ցուցակը, որը Հայաստանը կարող է արտահանել Եգիպտոս, դեսպանը դեռ պետք է ստանա: Եվ ինքն էլ իրենց ապրանքների ցուցակը կներկայացնի: Նա վստահեցրեց՝ երբ Հայաստանից Եգիպտոս արտահանման ենթակա բոլոր ապրանքների ցուցակն ունենա, կփորձի աջակցել:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am