Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Մոսկվան եւ Դամասկոսը Վաշինգտոնից պահանջել են Սիրիայից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող ուժերը

Մոսկվան եւ Դամասկոսը Վաշինգտոնից պահանջել են Սիրիայից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող ուժերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Սիրիան կոչ են անում Միացյալ Նահանգներին՝ Սիրիայի տարածքից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող իրենց զինված կազմավորումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկու երկրների միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է փետրվարի 27-ին:

«Նաեւ կոչ ենք անում ԱՄՆ-ին, որի ռազմական ստորաբաժանումներն անօրինականորեն գտնվում են Սիրիայի տարածքում, հեռանալ երկրի սահմաններից»,-նշվում Է հայտարարության մեջ՝ փախստականների «Էր-Ռուկբան» ճամբարի իրադրության կապակցությամբ, որը գտնվում Է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Էտ-Տանֆ գոտում: Բացի այդ, հայտարարության մեջ նշվում Է, որ Էտ-Տանֆի գոտում գտնվող ԱՄՆ-ի խմբավորման հրամանատարությունը խոչընդոտում Է ճամբարից փախստականների դուրս գալուն: ՌԴ-ն եւ Սիրիան ընդգծում են, որ «Էր-Ռուկբան»-ում ծանր հումանիտար իրադրություն Է, մասնավորապես, կանայք, երեխաներն ու հաշմանդամները ոչ մի աջակցություն չեն ստանում: Բարձր Է մնում նաեւ բռնության մակարդակը, այդ թվում՝ սեռական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]