Հասարակական

«Իմ քայլի» աշխատանքային խումբը մտավոր սեփականության մասին օրենսդրական նախաձեռնություն կմշակի

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլի» աշխատանքային խումբը մտավոր սեփականության մասին օրենսդրական նախաձեռնություն կմշակի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային խումբ կձևավորի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից մեկը վերաբերելու է մտավոր սեփականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այդ մասին հայտնեց՝ ամփոփելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի հետ խմբակցության աշխատանքային հանդիպումը:

«Հակոբ Արշակյանի հետ խոսել ենք նաև օրենսդրական նախաձեռնությունների մասին: Եվ հիմա «Իմ քայլը» խմբակցությունում խումբ կձևավորվի, որը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով: Մասնավորապես, Արշակյանը նշեց երկու նախաձեռնության մասին: Խոսքը մտավոր սեփականության մասին է»,-ասաց Մակունցը:

Նա նշեց՝ մտավոր սեփականության հարցը մեծ խնդիր է առաջացնում դաշտում, և դա կարգավորման կարիք ունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում