Հասարակական

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 48 դեպք

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 48 դեպք

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, ծեծի 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, շորթման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության և սառը զենքի հայտնաբերման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 11 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում