Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Ֆիլիպիններում 70 մարդ Է մահացել կարմրուկի համաճարակից

Ֆիլիպիններում 70 մարդ Է մահացել կարմրուկի համաճարակից


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ Է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես փետրվարի 12-ին հայտնել Է The Guardian-ը, հունվարին երկրում արձանագրվել Է կարմրուկով հիվանդանալու 4 302 դեպք: Բարդ համաճարակային իրադրություն Է երկրի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում, ինչպես նաեւ Վիսայան կղզիներում, նշում Է հրատարակությունը:
Հիվանդության տարածումը կապում են նախազգուշական պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Ֆիլիպիններում այս պահին պատվաստումներ են արվել բնակչության 55 տոկոսին, ինչը 15 տոկոսով պակաս Է անցյալ տարվա ցուցանիշից: Կարմրուկի չտարածվելու համար անհրաժեշտ Է պատվաստել բնակիչների 95 տոկոսին:
Ինչպես հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, աշխարհում կարմրուկով հիվանդացության աճը 2016 թվականից ի վեր կազմել Է 30 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ