Հասարակական

Օդի ջերմաստիճանը կնվազի

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում` փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ:

Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝ փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում