Հասարակական

Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա. նա կշարունակի բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա. նա կշարունակի բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենԱնատոլի Գնունին ասաց, որ փետրվարի 8-ին, երբ Մանվել Գրիգորյանը եկել էր բուժկենտրոն հետազոտության, հրավիրվել է բժշկական կոնսիլիում: «Կոնսիլիումը եկավ եզրակացության, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժում ստանա ստացիոնար պայմաններում, բազմապրոֆիլ հիվանդանոցում»,-ասաց նա:

Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է խրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիա։«Այդ խրոնիկական հիվանդություն ամեն դեպքում չի անցնելու, ուղղակի պետք է այդ դեկոմպենսացիայի փուլից անցնենք կոմպենսացիայի փուլ»,-նշեց Գնունին` դժվարանալով պատասխանել այն հարցին, թե քանի օր Մանվել Գրիգորյանը կմնա բուժկենտրոնում:

Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է քրեակատարողական մարմինների հսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում