Հասարակական

Հանրապետությունում այսուհետ կգործի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա

2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում այսուհետ կգործի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում Հանրապետությունում այսուհետ գործելու է մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա։ Այն տեղակայված կլինի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը: Նրա խոսքով՝ նման մտադրություն ժամանակին եղել է, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է:

«Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորումը հնարավորություն կտա կենտրոնացնել մեր միջազգային կապերն այս ոլորտում», -ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ այսօր քաղցկեղով և արյան հիվանդություններով 10 երեխաներից 7-ը կատարյալ բուժվելու հնարավորություն ունի:

Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շրջեց կենտրոնով, ծանոթացավ պայմաններին:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բժիշկներ եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում