Հասարակական

«Աշան» հիպերմարկետների ցանցի ղեկավարությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանից ներողություն է խնդրել

2 րոպեի ընթերցում

 «Աշան» հիպերմարկետների ցանցի ղեկավարությունը Ուկրաինայում ՀՀ դեսպանից ներողություն է խնդրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ են դիմել մի խումբ հայեր՝ խնդրելով ուշադրություն դարձնել Կիևում «Աշան» հիպերմարկետների ցանցի խանութներում ապրանքների դասավորվածությանը: Նրանք հայտնել են, որ հայկական արտադրության ապրանքները վաճառվում են ադրբեջանական դրոշի ներքո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Հայկական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքը, հիմնադրամի նախագահ Հայկ Աղվանյանը տեղեկատվությունը ճշտելու համար այցելել է Կիևում գտնվող «Աշան» ցանցի մի շարք խանութներ: Նա նկարել է Հայաստանի դրոշով դարակները, որոնք գրեթե դատարկ են եղել, իսկ Ադրբեջանի դրոշով դարակները լցված են եղել հայկական արտադրության ապրանքներով: Հայկ Աղվանյանը լուսանկարները հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Խնդիրը կարգավորելու, հետագա գործողությունները համակարգելու համար հիմնադրամի ղեկավարությունը որոշել է սպասել Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի ժամանմանը:

Փետրվարի 6-ին Հայկ Աղվանյանը պաշտոնապես դիմել է «Աշան» առևտրային ցանցի ղեկավարությանը: Նշվում է, որ մի քանի ժամվա ընթացքում ցանցի խանութներից մեկում իրավիճակը շտկվել է, իսկ մյուս խանութներում կշտկվի մի քանի օրվա ընթացքում: Առևտրային ցանցի ղեկավարությունը նաև ներողություն է խնդրել Հայկ Աղվանյանից ոչ ճիշտ քայլերի համար և շնորհակալություն հայտնել նրան՝ խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար:

Քանի որ գործողությունները համաձայնեցվել են Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հետ, «Աշան»-ի ղեկավարությունը նամակ է գրել Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանին, որում ներողություն են խնդրել և տվել են ազգային դարակներում ապրանքների դասավորվածության նկատմամբ մշտական վերահսկողության երաշխիքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում