Սպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է բացահայտ առավելությամբ

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթել է բացահայտ առավելությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդա Հովհաննես Բաչկովը հաջող է հանդես եկել Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների մենամարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցում էր նաեւ 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ 2017թ. Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի նկատմամբ, իսկ Եվրոպայի հավաքականը հաղթեց 4:3 հաշվով: Պրահայում Բաչկովը հանդես էր գալիս մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում